երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գերմանիայից վիրաբույժ է ժամանել Վլադիմիր Գասպարյանին վիրահատելու համար

Գերմանիայից վիրաբույժ է ժամանել Վլադիմիր Գասպարյանին վիրահատելու համար

Չնայած Եվրոպայի ամբողջ տարածքում առկա կարանտինի՝ Գերմանիայից հատուկ վիրաբույժ է ժամանել Երևան՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վիրահատելու համար։

Այսօր արդեն եվրոպացի վիրաբույժը հայ կոլեգաների մասնակցությամբ կոնսիլիում է անցկացրել։ Վիրահատությունը հավանաբար տեղի կունենա վաղը՝ «Էրեբունի» բ\կ-ում։
 
Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իր աղբյուրները, այս պահին նախկին ոստիկանապետի կյանքին վտանգ չի սպառնում, նա գիտակցության մեջ է, խոսում և շփվում է բուժանձնակազմի հետ։ «Իհարկե, պարեզ եղել է, սակայն հաջող և ժամանակին վիրահատության դեպքում նա կվերագանգնվի»-նշեց աղբյուրը։
 
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը օրերս ուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

  • Կիսվել: