Գերազանց առաջադիմություն ցուցաբերածներին ուսման վարձի փոխհատուցում չտրամադրելու որոշման հարցը քննարկման փուլում է
Այսօր տարածվել է տեղեկություն, որ ԵՊՀ ռեկտորատը քննարկում է գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին ուսման վարձի մասնակի փոխհատուցում այսուհետ չտրամադրելու որոշում, ինչը հիմնավորվում է բուհի ֆինանսական խնդիրներով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՊՀ ուսանողական խորհուրդը:
՛՛Տեղեկության շուրջ ձեր բոլոր մտահոգություններին և հարցերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հարցը գտնվում է քննարկման փուլում։ Վերջնական որոշման մասին առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։