կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքում ծնվել է ԼՂ-ից իններորդ երեխան

Գեղարքունիքում ծնվել է ԼՂ-ից իններորդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան՝ իգական սեռի, 3 կիլոգրամ քաշով և 48սմ հասակով։

Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան Վերին Հոռաթաղ գյուղից և այժմ վերաբնակություն է հաստատել Վարդենիս համայնքում։

Նորածինը ծնողների առաջին զավակն է։

  • Կիսվել: