հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղարքունիքում 22-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բնակչի տան պարսպին և փլուզել այն․ կան վիրավորներ

Գեղարքունիքում 22-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բնակչի տան պարսպին և փլուզել այն․ կան վիրավորներ

Դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Էդգար Աղեկյանը իր վարած Lexus 470 մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիք գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 36 տան քարե պարսպին, որոշ հատված փլուզել և առաջ ընթացել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Է․ Աղեկյանն ու ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սերյոժա Իսոյանն ու 21-ամյա Խաչիկ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: