ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններւմ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Հ-ն իր վարած «Մոսկվիչ 2141» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գրիգոր Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նախապատրաստված նյութերն էլ փոխանցվելու են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գրիգոր Հ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ 

  • Կիսվել: