երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում. 21-ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում, կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում. 21-ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում, կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 50.5 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Ռուդիկ Հ-ն՝ «Գավառ» ԲԿ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու ու այնուհետև ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի։ 

  • Կիսվել: