շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում․ օգնության են հասել փրկարարները

Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում․ օգնության են հասել փրկարարները

Մարտի 19-ին, ժամը 07:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գեղարոտ գյուղի սկզբնամասում նկատել են գլխիվայր շրջված «Kia» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա. Ս.) և ուղղել այն, ինչպես նաև արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ս.)։

  • Կիսվել: