Գեղանիստի 6 զոհերի հիշատակին գյուղի պուրակում խաչքարեր են կանգնեցվել
Արարատի մարզի Գեղանիստ գյուղում այսօր բացվել են Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակին նվիրված խաչքարեր, որոնք կանգնեցվել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված պուրակում։
44-օրյա պատերազմին Գեղանիստը 5 զոհ է ունեցել՝ Սարգիս Հակոբի Հակոբյան, 2001 թ․, Արարատ Ասատուրի Մակարյան, 2002 թ․, Գևորգ Արմենի Հարությունյան, 1999 թ․, Հարություն Խաչատուրի Լալայան, 2001 թ․։ Հուշահամալիրը նվիրված է նաև 1993 թվականին արցախյան պատերազմում զոհված Եփրեմ Երանոսի Հովհաննիսյանին․ նա ևս Գեղանիստ գյուղից է եղել։
Հուշահամալիրի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները կատարվել են գյուղի բնակիչներից Նարեկ Մակարյանի ու նրա ընտանիքի կողմից: