չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Գեղադիր-Գառնի ավտոճանապարհին մոտ 15 հա բուսածածկույթ է այրվել

Գեղադիր-Գառնի ավտոճանապարհին մոտ 15 հա բուսածածկույթ է այրվել

Հունիսի 21-ին՝ ժամը 11:01-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր-Գառնի ավտոճանապարհին այրվում է խոտա­ծածկ տարածք։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13:09-ին, մարել՝ 13:24-ին: Հացավան գյուղի վերջնամասում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

  • Կիսվել: