երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք, որ մեծ պահանջարկով պայմանավորված՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը նախատեսել է մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն։

– Հարցումն անհրաժեշտ է ուղարկել [email protected] ժամանակավոր էլ․ հասցեին,
– Նամակում հակիրճ ներկայացրեք հրատապության պատճառը,
– Նամակին անհրաժեշտ է կցել դիմող քաղաքացու (ում համար որ ներկայացվելու է անձնագրավորման դիմումը) անձը հաստատող որևէ փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,
– Նամակում նշեք հեռախոսահամար հետադարձ կապի համար։
Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կառաջարկենք հանդիպման օր և ժամ»:

  • Կիսվել: