շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գայանեի որդին ձեր համար է այսօր հանգնչում Եռաբլուրում։ Ամոթ է, ազգ․ Զոհվածի այրի

Գայանեի որդին ձեր համար է այսօր հանգնչում Եռաբլուրում։ Ամոթ է, ազգ․ Զոհվածի այրի

Փաշինյանների մասին ոչ մեկն էլ բարձագույն կարծիք չունի, որ կարող են իրենք խղճի խայթ զգային կամ մտածեին՝ որդի կորցրած ծնող է. Գայանեի կալանավորման հրահանգը դատավոր Ժորա  Չիչոյանի կողմից չի իջեցվել, հաստատ Նիկոլ Փաշինյանի կողմից է իջեցվել: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, կառավարության դիմաց լրագրողներին ասաց ասաց 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը:

Նա նշեց, որ իր ազգի վրա է զարմանում. «Փաշինյանական ընտանիքի վրա զարմացած չեմ։ Ժողովուրդ, տրամաբանություն չունե՞ք, հարց չե՞ք տալիս՝ ի՞նչ է արել Գայանեն,  5000 տղու գլուխ է կերե՞լ»,-ասաց նա:

Տիկին Արուսին վրդովվեցնում է հասարակության անտարբերությունը. «Գայանեի որդին ձեր համար է այսօր հանգնչում Եռաբլուրում։ Ամոթ է, ազգ։ Նիկոլ Փաշինյանն ապացուցում է՝ ինչ ուզի, կարող է անել ձեր գլխին, դուք էլ բանականությունից զուրկ ապրում եք փորի համար»,- ասաց Արուս Հարությունյանը։

Նա նշեց, որ իրենք չեն պահանջում Փաշինյանի հետ հանդիպում, քանի որ չեն կարող ասել՝ իր ներկայությունը կարո՞ղ են հանդուրժել, թե՞ ոչ։

«Այստեղ նստած ամեն մեկս Գայանե ենք, կապ չունի, որ Գայանեն այնտեղ է, մենք այստեղ ենք»,- ասաց զոհված կապիտանի այրին։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

  • Կիսվել: