հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գայանե Հակոբյանը հացադուլ է հայտարարել

Գայանե Հակոբյանը հացադուլ է հայտարարել

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝  Գայանե Հակոբյանը, որը գտնվում է ՁՊՎ-ում, հացադուլ է հայտարարել։

Լրագրողներին այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նա այսօր այցելել է Գայանե Հակոբյանին․

«Մենք հասցրեցինք քայլել բաց օդում։ Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել»,-ասել է Խամոյանը։

Պատգամավորը մանրամասնել է, որ զոհված զինծառայողի մայրը երեկվանից չի սնվել, հայտարարել է, քանի դեռ գտնվում է ՁՊՎ-ում հրաժարվելու է սնունդ ընդունել․

«Նա սպասում է առերեսմանը։ Իր համար անհասկանալի է, թե ինչու է ուշանում առերեսումը։ Միջադեպի հետ կապված ևս մեկ անգամ վերահստատեց, որևէ առևանգում տեղի չի ունեցել, պարզապես Աշոտին առաջարկել է նստել իր մեքենան զրուցելու, ևս մեկ փաստ, որ չէր կարող տեղի ունենալ առևանգում, մեքենայի դռները չի փակել։ Իր համար շատ անսպասելի  Աշոտն իրեն դուրս է նետել մեքենայից»,-պատմել է Խամոյանը։

ՔԿ-ից հայտնել էին, որ առերևույթ իր կամքին հակառակ Աշոտ Փաշինյանին ավտոմեքենայով տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից Գ. Հակոբյանը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

  • Կիսվել: