Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով
Այսուհետ Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով։ Այս մասին հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Նշվում է, որ միկրոավտոբուսները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։


