երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Friends of Lucky». ոչ մի կենդանի այլևս անօթևան չպիտի մնա. Նաիրա Զոհրաբյան

«Friends of Lucky». ոչ մի կենդանի այլևս անօթևան չպիտի մնա. Նաիրա Զոհրաբյան

Կենդանիների պաշտպանության ARIA միջազգային կազմակերպության հայկական ներկայացուցչությունը` «Friends of Lucky» հիմնադրամը սկսում է իր գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

««Friends of Lucky»-ում հավաքվել են մարդիկ, ում համար ցանկացած անօթևան շնիկի ճակատագիրը ցավ է:

Այսօր անօթևան կենդանիների հարցը հրատապ լուծում է պահանջում` սկսած կենդանիների օթևանների կառուցումից, անասնաբուժական պատշաճ ծառայությունից, մինչև կենդանիների որդեգրում ու բազմաթիվ այլ հարցեր:

Որպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծի հեղինակ, ես համագործակցելու եմ հիմնադրամի հետ և տոներից հետո արդեն սկսելու ենք մեր հանդիպումները քաղաքային և մարզային իշխանությունների հետ, աննախադեպ այս ծրագիրը ներկայացնելու և համատեղ լավ ու բարի գործ անելու ակնկալիքով:

Անօթեւան կենդանիների խնդիրը համակարգային լուծում է պահանջում և ես վստահ եմ, որ իրապես պրոֆեսիոնալ և հոգատար այս թիմով մենք հետևողական քայլերով լուծելու ենք անօթևան կենդանիների շատ բարդ խնդիրը»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

  • Կիսվել: