Ֆրանսիայի Լիլ քաղաքում բացվել է «Հայաստանի գեղեցկուհիները» խորագրով ցուցահանդես
Ֆրանսիայի Լիլ քաղաքի վարչական շենքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ բացվել է Լիդիա Գասպարյանի «Հայաստանի գեղեցկուհիները» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կտևի մինչեւ մարտի 1-ը։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի ղեկավարությունը:
«Համապարփակ ու հստակ հայացք ժամանակակից Հայաստանին, որը շարունակվում ենթարկվել հարձակումների»,-ասված է հաղորդագրության մեջ: