ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆիզկուլտ ինստիտուտում ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետի հայրն է

Ֆիզկուլտ ինստիտուտում ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետի հայրն է

Ուսանող Ալբերտ Նիկոլյանի կողմից ծեծի ենթարկված՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի Մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի հայրն է: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ինստիտուտի հանրային և ինստիտուցիոնալ հարաբերությունների բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը։

Խոսելով այն մասին, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը՝ Մարտիրոսյանը նշեց, որ դրա վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի հատուկ նիստ է նախատեսված։

՛՛Էթիկայի հանձնաժողովում եռօրյա ժամկետում հարցը լսվելու է։ Հանձնաժողովի նիստ գումարվելու մասին դեկանի կողմից արդեն համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է։ Միջադեպի մանրամասները կբացահայտվեն հանձնաժողովի հատուկ նիստում՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին:

  • Կիսվել: