երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբարի երեխաները Ջրվեժի արգելոցապարկային համալիրում մասնակցեցին ծառատունկի (տեսանյութ)

ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբարի երեխաները Ջրվեժի արգելոցապարկային համալիրում մասնակցեցին ծառատունկի (տեսանյութ)

«ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021»-ի 6-րդ օրը՝ մայիսի 8-ին, ճամբարին մասնակցող երեխաները մասնակցեցին ծառատունկի Ջրժեվի արգելոցապարկային համալիրում։

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը և ՖԻՖԱ մրցավարների դեպարտամենտի ղեկավար Մասիմո Բուզական

Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։

 

  • Կիսվել: