Եվրոպայում սահմանափակումները թուլացնում են, բայց վստահ չեն, որ դրանք չեն բերի նոր բռնկումների. Թորոսյան
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը աշխարհի երկրներում տարբեր է, քանի որ տարբեր ժամանակաշրջանում են սկսվել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով աշխարհում Covid-19-ի իրավիճակի մասին վերջին տվյալները։
Նրա խոսքով, օրինակ, Իրանում ամեն օր նոր դեպքերի թիվն ավելի քիչ է, քան՝ նախկին օրը, նույնը վերաբերում է նաև մահերին:
Արսեն Թորոսյանն ասաց, որ այնտեղ էլ սահմանափակումների թուլացում է տեղի ունենում, երկիրն աստիճանաբար վերադառնում է կյանքի բնականոն հունին։
«Սակայն այնտեղ էլ կա դեբատ, քանի որ խոսվում է երկրորդ ալիքի, թուլացումներից զգուշանալու մասին: Նույնը Եվրոպայում է, սահմանափակումները գնալով թուլացնում են, բայց վստահ չեն, որ դրանք չեն բերի նոր բռնկումների: Ընդհանուր առմամբ, անորոշությունները մնում են, երկրներն օրական հիմքով են որոշումներ կայացնում, թե ինչպես շարժվեն առաջ»,- ասաց նախարարը


