ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ ի՞նչ էին ախտորոշել բժիշկները

Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ ի՞նչ էին ախտորոշել բժիշկները

էստրադայի խորհրդային և ռուս արտիստ, հումորիստ Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Արտիստի մեկնաբանմամբ՝ նա հիվանդանոցում էր պլանային ստուգման համար:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 77-ամյա հումորիստի մոտ ախտորոշվել է կրծքային անգինա։ Բժիշկները նրան նշանակել են ամբուլատոր բուժում։ 

«Լինում են ինչ-որ պլանային ստուգումներ, ինչ-որ հիվանդություններ... Ստուգվել եմ, դուրս եմ գրվել... Ողջ–առողջ եմ... Հիմարություն կլինի ասել, թե լիովին առողջ եմ։ Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, իմիջիայլոց», - ասել է Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ առավել վաղ հայտնի դարձավ՝ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել էր սեփական բնակարանում։

  • Կիսվել: