կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եթե պնդում եք, որ շիշը նետել եմ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, ուրեմն ինքն է շպրտել շիշն իմ ուղղությամբ. շիշը նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է իմ վրա. Արթուր Ղազինյան

Եթե պնդում եք, որ շիշը նետել եմ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, ուրեմն ինքն է շպրտել շիշն իմ ուղղությամբ. շիշը նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է իմ վրա. Արթուր Ղազինյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Հանձաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ղազինյանին հիշեցրեց ֆեյսբուքյան իր հին գրառումներից մեկն ու այն անվանեց ամոթալի։

«Սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին, սենց վիժվածք աշխարհը չի ծնել», -մեջբերեց Քոչարյանն, ապա ավելացրեց. «Եռաբլուրի խորհուրդը դուք այսպե՞ս եք հասկանում, Եռաբլուրի մասին է խոսքը, երբ որ վարչապետը հարգանքի տուրք է մատուցում զոհերին։ Եթե այդպես եք մտածում, ասեմ ձեզ, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչքան ես հիշում եմ, հոկտեմբերի 27-ից հետո Եռաբլուր չէր այցելել, նախընտրական շրջանում ինքը գնաց Եռաբլուր ու գնաց սպարապետի գերեզմանին, նույն ձև՞ եք մտածում», - հետաքրքրվեց Անդրանիկ Քոչարյանը։

Արթուր Ղազինյանն էլ արձագանքեց՝ հիմնավորում է՝ անձը, ով մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկությունն՝ ասելով, որ իրեն դրա համար կասեն դավաճան ու որից հետո ունեցանք հազարար մարդկային կորուստներ, հայրենիքի կորուստ, չասաց՝ «ես պետք է գնամ, իմ արածը ներում չունի»։

«Հոկտեմբերի 19-ից հետո արձանագրված բոլոր մարդկային ու տարածքայինն կորուստների համար մեղավոր ու պատասխանատու է կոնկրետ մեկ անձ», - ասաց Ղազինյանը։

Նա նշեց, թե Քոչարյանի այցերին չի հետևել, թե քանի անգամ է այցելել Եռաբլուր, բայց պետք է ստուգվի։

Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, թե հասկացավ՝ հայտնի շշանետման ուղղությունը ոնց էր ընտրել Արթուր Ղազինյանը։

«Ես հակված չեմ շիշ նետել որևէ մեկի ուղղությամբ, երկու անգամ շիշը եկավ իմ ուղղությամբ, ես նետել եմ շիշը հետ, վերադարձրել եմ այն նույն ուղղությամբ, որտեղից եկել է, եթե պնդում եք, որ նետել եմ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, ուրեմն ինքն է շպրտել շիշն իմ ուղղությամբ, ես պնդում եմ՝ նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է իմ վրա», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

  • Կիսվել: