չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ես ուղղակի չեմ հասկանում. ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում. Գևորգ Պետրոսյան

Ես ուղղակի չեմ հասկանում. ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում. Գևորգ Պետրոսյան

«Ես ուղղակի չեմ հասկանում. ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում: Մի՞թե անգլերենի իմացություն ցուցադրելու մոլուցքն այնքան զորավոր է, որ կարելի է հանուն դրա նման ծուղակ ընկնել»,- այս մասին ֆեյսբուքում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Կամ մի՞թե Փաշինյանը կարծում է, թե իր զրուցակիցը չգիտի, որ Հայաստանում արդեն երկու տարուց ավելի է, ինչ չկա խոսքի իրական ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և անկախ դատարան:

Սուտը ստի ետևից ներկայացնում է մեր իրականությունը:

Ես շատ ամաչեցի իր փոխարեն»,- հավելել է նա։

  • Կիսվել: