կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է Սրբազան կրակը (լուսանկարներ)

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է Սրբազան կրակը (լուսանկարներ)

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է Սրբազան կրակը: Երուսաղեմի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոֆիլոս 3-րդը կրակը փոխանցել է հավատացյաներին, գրում է 1lurer.am-ը:

Այս տարի կորոնավիրուսի տարածման պատճառով Սուրբ կրակի արարողությունը կազմակերպվել է փակ սահմանների հատուկ պայմաններում: Արարողությանը մասնակցել է 2500 ուխտավոր:

«Սրբազան կամ Սուրբ կրակը» տարին մեկ անգամ՝ ուղղափառների Զատկի նախօրեին, վառվում է Փրկչի տաճարում: Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ են ժամանում Երուսաղեմ, որպեսզի ականատես լինեն արարողությանը: Սրբազան կրակն անվանում են «ճշմարիտ լույս», որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը:

 

  • Կիսվել: