շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում (լուսանկար)

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում (լուսանկար)

ՃՈ-ից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին»,- ասված է հայտարարության մեջ։

 

 
 

  • Կիսվել: