չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երկրում 700 հազ. աղքատ քաղաքացիներից 30 հազարը ծայրահեղ աղքատ է. ԱՎԾ

Երկրում 700 հազ. աղքատ քաղաքացիներից 30 հազարը ծայրահեղ աղքատ է. ԱՎԾ

Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարեւոր գործոնը 2018 թվականի տնտեսության աճն է, որը 2018թ.-ին՝ նախորդ տարվա նկատմամբ՝ 5.2 տոկոսով աճել է: 2018թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 23.5%՝ այսինքն երկրի յուրաքանչյուր 10բնակչից մոտ ամեն չորրորդն ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան:

Ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, պաշտոնյան ասաց.

«Սա նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 23.5 տոկոս աղքատների մեջ 1 տոկոսը ծայրահեղ աղքատ է, 9.6 տոկոսը՝ չափավոր աղքատ, իսկ մնացած 12.9 տոկոսը՝ ուղղակի աղքատ: 2018թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով1), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 315 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 30 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ ինչպես աղքատների ընդհանուր թվաքանակը, այնպես էլ չափավոր և ծայրահեղ աղքատների թվաքանակը նվազել է»:

Աղքատության մակարդակը գնահատվել է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ:

  • Կիսվել: