շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Երկրաշարժի ժամանակ տարհանման կազմակերպումը» թեմայով գործնական պարապմունք և սեմինար՝ մանկապարզետում

«Երկրաշարժի ժամանակ տարհանման կազմակերպումը» թեմայով գործնական պարապմունք և սեմինար՝ մանկապարզետում

ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները «Աշտարակ համայնքի Փարպիի թիվ 11 Գագիկ Յոլչյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացրեցին «Երկրաշարժի ժամանակ տարհանման կազմակերպումը» թեմայով գործնական պարապմունք և սեմինար։

Մանկապարտեզի սաները ծանոթացան «երկրաշարժ» երևույթին՝ դիտելով փոքրիկ տեսաֆիլմ, այնուհետև հարցուպատասխանի օգնությամբ ամրապնդեցին երկրաշարժի ժամանակ վարվելակերպի վերաբերյալ ստացված գիտելիքները։

Տեսաֆիլմին հաջորդեց գործնական պարապմունքը, որի ընթացքում կիրառվեց մանկապարտեզի աղետների ռիսկի կառավարման պլանը․ ազդարարման և տեղեկատվության փոխանակման խումբն իրականացրեց անձնակազմի ազդարարումը, իսկ տարհանման և պատսպարման խումբը, դաստիարակների հետ միասին, երեխաներին տարհանեցին անվտանգ վայր, այնուհետև իրականացվեց երեխաների ու անձնակազմի հաշվառում։

Գործնական պարապմունքի ավարտից հետո մարզային փրկարարական վարչության ծառայողները մանկապարտեզի անձնակազմի համար անցկացրեցին «Երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները» թեմայով սեմինար-դասախոսություն, ավարտին ցուցադրվեց տեսանյութ, կրկին տեղի ունեցավ հարցուպատասխան։

Վերոնշյալ միջոցառումների շարքը նպատակ ուներ կատարելագործել մանկապարտեզի անձնակազմի և երեխաների գիտելիքներն ու գործնական ունակությունները երկրաշարժի ժամանակ տարհանման կազմակերպման և վարվելակերպի կանոնների վերաբերյալ, ինչպես նաև վաղ հայտնաբերել առկա թերությունները՝ դրանք հետագայում շտկելու նպատակով։

Նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ, որոնք միտված կլինեն աղետներին դիմակայելու համար անձնակազմի կարողությունները բարելավելուն, վերապատրաստելուն, ինֆորմացնելուն, թերություննեը բացահայտելուն ու շտկելուն։

  • Կիսվել: