հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Երկրաշարժի հետևանքով Վարդաշենի վթարային հանրակացարանի միջանցքի պատերը փլվել են (տեսանյութ)

Երկրաշարժի հետևանքով Վարդաշենի վթարային հանրակացարանի միջանցքի պատերը փլվել են (տեսանյութ)

Երեւանում այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 15։29-ի գրանցված երկրաշարժի հետեւանքով Վարդաշենի վթարային հանրակացարանի միջանցքի պատերը փլվել են։ Այս մասին համացանցում տարածվել է տեսանյութ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ եւ արեւելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երեւան քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Մինչեւ այս պահը ԱԻՆ-ը հայտնել է շուրջ 46 հետցնցման մասին։

  • Կիսվել: