հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան. «Որդիների կանչ» հկ-ն՝ Աշոտ Փաշինյանի հետ միջադեպի մասին

Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան. «Որդիների կանչ» հկ-ն՝ Աշոտ Փաշինյանի հետ միջադեպի մասին

«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը պարզաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ այսօրվա միջադեպը։

«Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։

Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։

Եռաբլուրում, սեպտեմբերի 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։

Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։

Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։

Այնուհետև ճանապարհին այդպեսել էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։

Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը և Աշոտ Փաշինյանը։

Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է նրանց հայտարարության մեջ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով կարմիրբերետավորները ձերբակալել են զոհված զինծառայողների ծնողների՝ տեղափոխելով նրանց Շենգավիթի քննչական բաժին․

«Խայտառակ ձևով են տարել, ավելի վատ, քան «Եռաբլուրի» կադրերը, որ տեսել էիք»,- նշել է նա` հավելելով, որ մի քանի այլ ծնողների հետ շտապում են այնտեղ։

  • Կիսվել: