ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշոտ Փաշինյանի կողմից ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին

Աշոտ Փաշինյանի կողմից ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։

Ավելի վաղ` «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը պարզաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ այսօրվա միջադեպը։

  • Կիսվել: