Երիտասարդները փակել են Կոմիտասի պողոտան և Հաղթանակ կամուրջը
ՀՅԴ ներկայացուցիչները շարունակում են իրազեկման ակցիաներ իրականացնել մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր հատվածներում։ ՀՅԴ–ականները պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները և երգում են«Զարթի՛ր, լաո» երգը և հանրությանը կոչ անում միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պայքարին։
Այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, ոստիկանությունը հորդորում է բացել ճանապարհը, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցները վանկարկում են․« Առանց Նիկոլ Հայաստան»։