կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի. կայացել է ավագանու  3-րդ  նստաշրջանի 1-ին  նիստը

Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի. կայացել է ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը

Երևանը առաջիկա տարիներին կզարգանա հաստատված նոր գլխավոր հատակագծով. 3-րդ նստաշրջանի 1-ին  նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու համար հավաքագրվել ու համադրվել են քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ դարձել են հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սա անցումային փուլ է, որից հետո ամբողջ աշխատանքը կտեղափոխվի թվային դաշտ, որպեսզի քաղաքային պլանավորումն էլ ավելի հաշվարկելի և տրամաբանական դառնա: Երևանը ՀՀ-ում միակ ՏԻՄ մարմինն է, որը ներդրել է GIS համակարգ, և հետագա գործողությունը լինելու է գլխավոր հատակագիծը թվային դաշտ, թվային քարտեզ տեղափոխելը: 

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 15-ին: 

 

  • Կիսվել: