ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանը երկու կողմից ունի խզվածքներ՝ ձախ խզվածքն իր պոտենցիալով թույլ է

Երևանը երկու կողմից ունի խզվածքներ՝ ձախ խզվածքն իր պոտենցիալով թույլ է

Երևանը երկու կողմից ունի խզվածքներ՝ ձախ խզվածքն իր պոտենցիալով համեմատաբար թույլ է: Այս մասին այսօր լրագրողներևի հետ զրույցում ասաց ԱԻՆ-ի «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը:

Նրա խոսքով, աշխարհում երկրներ կան, որ 7 մագնիտուդին կարող են դիմակայել։ Այդ երկրներում նույնպես, եթե անգամ սովորական շենքերը դիմակայում են, շատ կարևոր և այլ նշանակության օբյեկտներ չեն դիմակայում, որովհետև ցնցումները պարբերաբար ընթացող գործընթացներ են:

«Այսօր ոչ միայն նորակառույցներն են շատացել, այլև մասնավոր տներ են շատ սարքում, իսկ մասնավոր տները ևս քիչ խոցելի են, քան բազմահարկ շենքերը»,- ասաց Մարգարյանն ու հավելեց՝ պետք է իմանանք, որ ապրում ենք սեյսմոակտիվ գոտում և ցնցումները պատահական երևույթներ չեն:

  • Կիսվել: