երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում տուն է այրվել

Երևանում տուն է այրվել

Հունիսի 16-ին, ժամը 19։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցում այրվում է տուն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե Խուդյակով, այլ Դավիթ Մալյան փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20։10-ին: Այրվել է տունը՝ մոտ 90 քմ։

 

001.jpg (841 KB)

 

002.jpg (697 KB)

003.jpg (656 KB)

 

  • Կիսվել: