երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Երևանում թալանել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալը. տարել են խոշոր չափի գումար

Երևանում թալանել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալը. տարել են խոշոր չափի գումար

Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Էրեբունի վարչական տարածքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալից խոշոր չափի գումար գողանալու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի սրահում տեղակայված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալից խոշոր չափի գումար են գողացել:

Դեպքի վար է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

  • Կիսվել: