շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները

Երևանում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանը բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանման համար ձեռք է բերել 500 կգ ախտահանիչ նյութ, որը տրամադրել է կառավարման մարմիններին (համատիրություններին):

Իսկ Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը երեկվանից ախտահանվում են նոր՝ ավելի արդյունավետ եղանակով։

  • Կիսվել: