չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանում պարեկների հետապնդման ժամանակ Mercedes-ի միջից դուրս են նետել պայուսակ, որի մեջ հայտնաբերվել է ատրճանակ՝ 3 փամփուշտով, և ծալովի դանակ

Երևանում պարեկների հետապնդման ժամանակ Mercedes-ի միջից դուրս են նետել պայուսակ, որի մեջ հայտնաբերվել է ատրճանակ՝ 3 փամփուշտով, և ծալովի դանակ

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 13-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ ծառայություն կատարելիս ժամը 07:15-ի սահմաններում Բեկնազարյան փողոցում անկանոն շարժումներով վարելու և «կանգ առ» ազդանշանին չենթարկվելու համար հետապնդել և Բաշինջաղյան փողոցում կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ, 36-ամյա Արարատ Ս.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Հ.-ն, ով հետապնդման ժամանակ ավտոմեքենայի սրահից պայուսակ է նետել:

Արդեն տեղում պարեկները նրանց ներկայությամբ զննել են պայուսակը, որի մեջ եղել է 3 հատ փամփուշտով ատրճանակ և ծալովի դանակ: Նշված անձինք զենք և զինամթերք կրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ այդ ընթացքում Երևանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Կ.-ի հասցեին հնչեցրել են ծանր վիրավորանքներ, իսկ Էդվարդ Հ.-ն ոտքով հարվածներ է հասցրել Սերգեյ Կ.-ի ոտքին, պատճառելով ֆիզիկական ցավ:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են փորձաքննություններ: Արարատ Ս.-ն և Էդվարդ Հ.-ն բաց են թողնվել: 

  • Կիսվել: