ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երևանում ոստիկանները կանխել են 35-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. նա «1,2,3 աստիճանի ջերմային այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում ոստիկանները կանխել են 35-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. նա «1,2,3 աստիճանի ջերմային այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 13:30-ի սահմաններում «1,2,3 աստիճանի ջերմային այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի այրվածքաբանության բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ա.-ն է, ով նշված կենտրոն է տեղափոխվել Նոր Նորք վարչական շրջանից: Ըստ նախնական տեղեկությունների, նա բենզինով՝ ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա կանխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների կողմից:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: