չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երևանում նշվել է Հնդկաստանի Անկախության օրը

Երևանում նշվել է Հնդկաստանի Անկախության օրը

Երևանում հանդիսավորությամբ նշվել է Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը: Ինչպես տեղեկաղնում են ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից՝ ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Կ. Դ. Դեվալն օգոստոսի 15-ի առավոտյան ծածանել է ազգային դրոշն, որից հետո ընթերցել Անկախության օրվա նախօրեին հղված Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Կովինդի ուղերձը:

Դեսպանը ողջույնի խոսքով դիմել է բոլոր ներկաներին և շնորհավորել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ: Հյուրերի թվում էին նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Ն. Գ.   Արմեն Մարտիրոսյանը և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արթուր Օհանյանը: Տոնի առիթով մշակութային ծրագիր ներկայացրեցին նաև տեղի հայ արտիստները՝ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, Իջևանի Գալիք քոլեջի ուսանողները և ԵՊԲՀ ուսանողները: Դեսպան Կ. Դ. Դեվալը արտիստներին հանձնեց  նվերներ:

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում՝ ձեռնարկվել են նախազգուշական միջոցներ բոլոր հյուրերի սոցիալական հեռավորության և հիգիենայի կանոնների պատշաճ պահպանման համար:

  • Կիսվել: