երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում «Նոր Զովք» սուպերմարկետից 10 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

Երևանում «Նոր Զովք» սուպերմարկետից 10 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող  «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել  «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են՝  32-ամյա Սյուզաննա Արսենյանը, 20-ամյա Անի Սարգսյանը, 26-ամյա Սիլվի Առաքելյանը, 25-ամյա Լաուրա Մանուկյանը, 21-ամյա  Անի Հովհաննիսյանը, 20-ամյա Նարինե Ասիրյանը,  25-ամյա Կարինե Կարապետյանը, 18-ամյա Աննա Մարգարյանը, 35-ամյա Մարինե Մկրտչյանը և 32-ամյա Արամ Այվազյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  բոլորը հիվանդանոց են տեղափոխվել  «Նոր Զովք» սուպերմարկետում  շմոլ գազից թունավորման նախանշաններով:

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արաբկիրի բաժինը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն: 

  • Կիսվել: