հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Երևանում մի խումբ արցախցիներ անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի գրասենյակի մոտ

Երևանում մի խումբ արցախցիներ անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի գրասենյակի մոտ

Մի խումբ արցախցիներ անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։ 
 
Նրանք միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։
 
Հիշեցնենք` Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, այսօր առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

  • Կիսվել: