հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել է

Երևանում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել է

Մարտի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 46-ամյա Ք. Վիրաբյանը իր վարած Mercedes E 200 մակնիշի 001 CG 01 համարանիշի ավտոմեքենայով Շիրազի փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 72-ամյա Ս. Հովհաննիսյանին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ h

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Ժամը 19։40-ի սահմաններում հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

  • Կիսվել: