երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չորս զինծառայողի կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով կա նաև 20 վիրավոր

Չորս զինծառայողի կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով կա նաև 20 վիրավոր

Մեղրիում այսօր վթար է տեղի ունեցել, որը խլել է չորս զինծառայողի կյանք:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Մեղրիի ԲԿ-ից՝ ողբերգական վթարի հետևանքով կա նաև 20 վիրավոր՝ թե՛ պայմանագրային, թե՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ:

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

 

  • Կիսվել: