կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում. Mercedes G63-ը ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել է բետոնե բաժանարար պատին և կողաշրջվել. կա վիրավոր

Երևանում. Mercedes G63-ը ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել է բետոնե բաժանարար պատին և կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Երևանի բնակիչ, 45-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Mercedes G63 մակնիշի 60 VN 060 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե բաժանարար պատին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Վանիկ Խանսամանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: