երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում կկառուցվի թափառող կենդանիների մշտական խնամքի կացարան

Երևանում կկառուցվի թափառող կենդանիների մշտական խնամքի կացարան

Երևանում կկառուցվի թափառող կենդանիների մշտական խնամքի կացարան: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, այստեղ նախատեսվում է պահել մինչև 300 շուն: Տարածքում կապավովվի կենդանիների զբոսանքի և ազատ տեղաշարժի հնարավորություն:

Կացարանում կենդանիները կանցնեն բժշկական ստուգում, կստերջացվեն, կպատվաստվեն և կլինեն կենդանաբույժների մշտական հսկողության տակ: Խնամքն էլ կիրականացնեն կամավորները:

Այժմ ծրագիրը նախագծման փուլն է: «Կենդանիների խնամքի կենտրոն»-ը մայրաքաղաքում անտուն շների խնդիրը լուծելու համար նախատեսում է մոտ 5 կացարան ունենալ:

 

  • Կիսվել: