երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Երևանում կանվանակոչվի ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվան փողոց

Երևանում կանվանակոչվի ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվան փողոց

 Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը`  Վերին Անտառային 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային 122 հասցե, նախատեսվում է անվանակոչել ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվամբ՝ «Գոհար Գասպարյան փողոց»։

Այս մասին Երևան քաղաքի ավագանին որոշում կկայացնի փետրվարի 11-ին` Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ:

  • Կիսվել: