շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Երևանում հայտնաբերել են ծանր վիրավորանքի հոդվածով հետախուզվող մի տղամարդու

Երևանում հայտնաբերել են ծանր վիրավորանքի հոդվածով հետախուզվող մի տղամարդու

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 8-ին` ժամը 06.00-ին, Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել 38-ամյա Գագիկ Վ.-ն, որը ապրիլի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Գագիկ Վ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

  • Կիսվել: