ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանում գովազդի նոր չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր վահանակները հանվելու են, արտոնյալներ չկան. Խաչատրյան

Երևանում գովազդի նոր չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր վահանակները հանվելու են, արտոնյալներ չկան. Խաչատրյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանում գովազդի նոր չափորոշիչների հետ կապված տնտեսվարողների կողմից առաջ քաշվող հարցերին՝ նշելով, որ սահմանված նորմերին չհամապատասխանող վահանակները հանվել են և հետայսու նույնպես կապամոնտաժվեն:

«Սիրելի՛ երևանցիներ,

հաճախ, փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները, դիմում են Երևանի ավագանու կողմից ընդունած՝ գովազդի նոր չափորոշիչների հետ կապված հարցերով, մասնավորապես՝ խոշոր բիզնեսները, որոնց գովազդային վահանակները չեն համապատասխանում գովազդի ստանդարտներին, այն ծավալով չեն իրազեկվում և ապամոնտաժվում, ինչպես փոքր և միջին ընկերությունները:

րրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրր.jpg (113 KB)րրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրր.jpg (202 KB)

Կից տեղադրում եմ մի շարք խոշոր ընկերությունների գովազդային վահանակներ, որոնք չհամապատասխանելով Երևանի ավագանու որոշմամբ սահմնանված չափերին, հանվել են և հետայսու նույնպես կապամոնտաժվեն, եթե չեն համապատասխանի սահմանված ստանդարտներին։

Երևանի ավագանու որոշումները վերաբերվում են բոլոր տնտեսվարողներին, բոլոր քաղաքացիներին և չկան արտոնյալներ։

ր.jpg (121 KB)րր.jpg (130 KB)րրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրր.jpg (228 KB)

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանները մեր բոլոր քաղաքացիների հետ փորձում են ունենալ կոնսենսուսային լուծումներ Երևանի ավագանու սահմանած չափորոշիչների շրջանակում, ինչպես նաև իրազեկումներ են կատարվում տարբեր ֆորմատներով, մինչ տվյալ գովազդային վահանակը ապամոնտաժելը»:

րրր.jpg (217 KB)րրրրր.jpg (206 KB)րրրր.jpg (199 KB)

Գրառմանը կից Միքայել Խաչատրյանը նաև լուսանկարներ է հրապարակել:

րրրրրրրրրր.jpg (130 KB)րրրրրրրրրրրրր.jpg (235 KB)րրրրրրրրրրրրրր.jpg (210 KB)րրրրրրրրրրրրրրրրրր.jpg (138 KB)րրրրրրրրրրրրրրրրրրր.jpg (95 KB)

  • Կիսվել: