կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Երևանում էլեկտրիկների սենյակում հրդեհից առաջ գողացել են հաշվիչների բանալիները, պատերին թողել են հայհոյախառն արտահայտություններ

Երևանում էլեկտրիկների սենյակում հրդեհից առաջ գողացել են հաշվիչների բանալիները, պատերին թողել են հայհոյախառն արտահայտություններ

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

 Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 75 շենքի 6-րդ մուտքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նշված շենքի 1-ին հարկում գտնվող էլեկտրաէներգիայի սնուցման համար կահավորված սենյակում, որտեղ էլ հրշեջների կողմից կրակը մարելուց հետո պարզվել է, որ այրվել է ցածր լարման վահանակը, մալուխներ և գույքը:

 Դեպքի վայրում աշխաատել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցին ասել էին, որ մինչ հրդեհը, 1-ին հարկում տեղակայված էլեկտրիկների սենյակից գողացեկ են հաշվիչների բոլոր բանալիները, պատերին էլ թողել են հայհոյանքախառը արտահայությունններ, ինչից հետո էլ հրդեհ է բռնկվել:

Տեղի ունեցածը միտումնավոր հրկիզում է, թե անզգուշության հետևանք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: