երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանում BMW-ն մխրճվել է Երևան-Ապարան երթուղու ГАЗель-ի մեջ. կան վիրավորներ

Երևանում BMW-ն մխրճվել է Երևան-Ապարան երթուղու ГАЗель-ի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Լենինգրադյան փողոցից դեպի Հասրաթյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել կանաչ գոտու վրայով, կոտրել ծառը և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մարդատար ГАЗель-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով մարդատար ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ապարան թիվ 531 երթուղին և մեքենան թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ BMW -ն բախվել է ГАЗель -ին և մոտ 4 մետր, ժողովրդի լեզվով ասած՝ «բրդելով» առաջ է տարել ГАЗель-ը և 2 ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում:

  • Կիսվել: