կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում բախվել են Opel-ն ու Toyota-ն. վերջինս հայտնվել է մայթին

Երևանում բախվել են Opel-ն ու Toyota-ն. վերջինս հայտնվել է մայթին

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայի, Նուբարաշենի խճուղի և Ժակ Իվ Կուստոյի խաչմերուկում բախվել են Մասիս Հակոբյանի վարած Opel մակնիշի և Արա Մանուչարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 բրիգադը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել Մ. Հակոբյանին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթում: 

  • Կիսվել: