ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Երևանում այսօր անձրև և ամպրոպ է սպասվում, Հանրապետության մի շարք տարածքներում՝ առատ տեղումներ և բուք

Երևանում այսօր անձրև և ամպրոպ է սպասվում, Հանրապետության մի շարք տարածքներում՝ առատ տեղումներ և բուք

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հաղորդում է, որ այսօր՝ փետրվարի 17-ին, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։

Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 25-30մ/վրկ, Երևանում՝ 20-25մ/վրկ։

Երևանում փետրվարի 17-ին՝ անձրև և ամպրոպ: Փետրվարի 18-20-ը կանխատեսվում է թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ այսօր ցերեկը, փետրվարի 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 17-20-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ: Փետրվարի 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-նն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

Արցախում այսօր ամպամած եղանակ է, վաղը սպասվում է անձրև:

  • Կիսվել: